BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ապագա ուսանող-փորձագետները քննարկեցին իրենց դերը բուհերի հավատարմագրման գործընթացում

Ապագա ուսանող-փորձագետները քննարկեցին իրենց դերը բուհերի հավատարմագրման գործընթացում
22.06.2015 | 10:53

Ուսանող-փորձագետների բազայի համալրման շրջանակներում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում հանդիպում տեղի ունեցավ ՈԱԱԿ Ուսանողության ձայն նախագծի և Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի մի խումբ անդամների հետ, որոնք ցանկություն են հայտնել մասնակցել ՈԱԱԿ գործընթացներին որպես փորձագիտական խմբի անդամ:
ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավար Անուշավան Մակարյանը բուհերում որակի ապահովման գործընթացներով հետաքրքրված ուսանողներին ներկայացրեց հավատարմագրման գործընթացը, հայաստանյան և միջազգային փորձը, նպատակներն ու ձեռքբերումները: Ներկայացնելով ուսանող-փորձագետի աշխատանքը`պարոն Մակարյանը նշեց, որ նա փորձագիտական խմբի լիիրավ անդամ է և իր իրավասություններով ու պատասխանատվությամբ չի զիջում մյուս անդամներին:
Ապա ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի աշխատակից Սուրեն Մխիթարյանը ներկայացրեց, թե ինչ է որակի ապահովումը և որն է ուսանողների դերը այդ գործընթացում:
ՈԱԱԿ աշխատակիցներ Սրբուհի Ջանջուղազյանը և Արուսյակ Հարությունյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեցին ուսանող-փորձագետներին ներկայացվող պահանջները, բազայում ընդգրկվելու կարգը, ինչպես նաև իրազեկեցին ուսանող-փորձագետների համար կազմակերպվող առաջիկա դասընթացների մասին: Նախկինում հավատարմագրման գործընթացներում որպես ուսանող-փորձագետ մասնակցած մասնագետներն էլ ներկայացրեցին իրենց աշխատանքը և փորձը:
Ուսանող-փորձագետների հետ հետագա հանդիպումների և նրանց համար կազմակերպված դասընթացների արդյունքում կընտրվեն լավագույնները`հավատարմագրման գործընթացներում ընդգրկվելու համար:

Դիտվել է՝ 983

Մեկնաբանություններ